ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ս.թ. հունիսի 27-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ կազմակերպեց հայ-չինական բարեկամությանը, գիտակրթական և մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված հերթական կարևոր միջոցառումը։

Միջազգային գիտաժողովը նպատակ ուներ դիվանագիտական, ակադեմիական, կրթական շրջանակների մեկտեղմամբ քննարկել հայ-չինական մշակութային, գիտակրթական համագործակցության ձեռքբերումները, զարգացման միտումներն ու հեռանկարներին առնչվող հիմնախնդիրները։
Գիտաժողովին մասնակցած պետական գերատեսչությունների, դիվանագիտական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրեցին գիտության և մշակույթի ոլորտում հայ-չինական փոխգործակցության դրական դինամիկան, ինչպես Հայաստանում Չինաստանի, չինական մշակույթի և լեզվի, այնպես էլ Չինաստանում Հայաստանի, հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ աճող հետաքրքրությունը։
Գիտաժողովի ելույթներում և ծավալված քննարկումներում մասնակիցներն անդրադարձան նաև երկկողմ հարաբերություններում չիրացված ներուժի ուղղորդման և հասարակությունների միջև համագործակցության տարբեր ձևաչափերի մշակման հնարավորություններին։
Գիտաժողովը լայնորեն լուսաբանվել է հայաստանյան և չինական ԶԼՄ-ներում և կայքերում: Հղումները՝ ստորև.