ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Հարգելի գործընկերներ,

 

Ս.թ. փետրվարի 21-ին ժամը 14:00-ից 16:00 ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է միջազգային աշխատաժողով՝ ««ԳԱԶԱ-ԻՍՐԱՅԵԼ ԸՆԹԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ» թեմայով:

2023 թ. հոկտեմբերից ընթացող Գազա-Իսրայել հակամարտությունը զգալի ազդեցություն ունեցավ տարածաշրջանային զարգացումների վրա: Անկայունության աճն ու հակամարտությունների սրումն իրենց հետևանքներն են ունենում ինչպես Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրի, այնպես էլ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում հայ համայնքների պահպանման և դրանց բնականոն գործունեության ապահովման վրա: Վերոնշյալ հիմնախնդիրների քննարկումը, միջազգային աշխատաժողովի ձևաչափով, ունի գիտակիրառական արդիականություն և կարևոր նշանակություն:

Քննարկմանը զեկուցմամբ հանդես կգան Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վեր. դր. Փոլ Հայդոստյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի մի շարք առաջատար հետազոտողներ:

Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հումանիտար բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը: Քննարկմանը կմասնակցեն առաջատար հետազոտողներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Բրուսովի անվան պետական համալսարանից և այլն:

   

Աշխատաժողովի ծրագիրը կցվում է:

Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճ:

Աշխատանքային լեզուն՝ հայերեն: