Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
Ս.թ. մայիսի 20-ին, ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է հանդիպում-քննարկում անվանի հայագետ Իգոր Դորֆման-Լազարևի հետ: Հանդիպմանը կներկայացվի վերջերս լույս տեսած “Monuments and Identities in the Caucasus: Karabagh, Nakhichevan and Azerbaijan in contemporary geopolitical conflict", Brill, Leiden, Boston, 2024 («Հուշարձաններ և ինքնություններ Կովկասում. Ղարաբաղը, Նախիջևանը և Ադրբեջանը ժամանակակից աշխարհաքաղաքական հակամարտության առանցքում», Բրիլլ, 2024) հատորը, որը լույս է տեսել Իգոր Դորֆման-Լազարևի և Հարություն Խաչադուրյանի խմբագրությամբ: Այն հրատարակվել է «Տեքստեր և հետազոտություններ Արևելյան Քրիստոնեությունում» մատենաշարի 31-րդ հատորում:
Զեկուցողներ՝ Իգոր Դորֆման-Լազարև և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյան:
Հատորի հրատարակությունը չափազանց կարևոր է տարածաշրջանում և Կովկասում արդի աշխարհաքաղաքական տեղաշարժերի և ինքնության փոխակերպումների համապարփակ ընկալման տեսանկյունից:
Սիրով սպասում ենք բոլորիդ:
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24/4, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճ, 11-րդ հարկ:
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն և անգլերեն