ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
Ս.թ. հունիսի 27-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ կազմակերպում է «ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, ՉԺՀ Կրթության նախարարության Լեզվի կրթության և համագործակցության կենտրոնի կուսկոմի քարտուղարի տեղակալ Յու Թիենցին, ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ԲՊՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը:
Գիտաժողովի զեկույցները անդրադառնալու են Հայաստանի և Չինաստանի միջև պատմական կապերի, լեզվի, կրթության, հանրային, գիտական դիվանագիտության և ժամանակակից մշակութային փոխազդեցությունների հարցերին։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճ։
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն, չինարեն, անգլերեն, ռուսերեն։
Գիտաժողովի ծրագիրը կցվում է։