ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Հարգելի գործընկերներ,
Ս.թ. մարտի 20-ին ժամը 14:30-ից 16:30-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է միջազգային աշխատաժողով՝ “PERSPECTIVES ON THE MIDDLE EAST IN TRANSTION: DYNAMICS OF CHANGE” («Կերպափոխվող Մերձավոր Արևելքի հեռանկարները. փոփոխությունների դինամիկա») թեմայով:
2011 թ.-ից Մերձավոր Արևելքն ապրում է փոխակերպումների բավական դինամիկ փուլ, որոնք մեծապես ազդում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ոչ տարածաշրջանային զարգացումների վրա: Դրանց ազդեցությունը տեսանելի է նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող կերպափոխումներում, որոնք ուղղակիորեն ազդում են նաև Հայաստանի Հանրապետության անվտանգային և արտաքին քաղաքական ուղենիշների վրա: Դրանք իրենց հետ բերում են ինչպես լուրջ մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ, որոնց քննարկմանն էլ նվիրված է սույն աշխատաժողովը: Այն ունի գիտակիրառական արդիականություն և կարևոր նշանակություն:
Միջազգային աշխատաժողովը նպատակ ունի ակադեմիական և դիվանագիտական շրջանակների մեկտեղմամբ գիտական դիվանագիտության հարթակում (platform of Science diplomacy), ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հովանու ներքո, քննարկել Մերձավոր Արևելքում ընթացող փոփոխությունների հեռանկարներն ու դրանց ազդեցությունները:
Զեկուցմամբ հանդես կգան Միջին Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ԱՄՆ) և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար հետազոտողներ (ծրագիրը կցվում է):
Քննարկմանը կմասնակցեն հետազոտողներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Բրյուսովի անվան պետական համալսարանից, ինչպես նաև ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների՝ Անվտանգության խորհուրդ, նախագահի աշխատակազմ, ԱԳՆ և այլն ներկայացուցիչներ:
Սիրով սպասում ենք բոլորիդ:
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24/4, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճ, 11-րդ հարկ:
Աշխատանքային լեզուներ՝ անգլերեն և հայերեն