ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Ս.թ. մայիսի 23-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին և ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի գիտակազմակերպչական և կրթության որակի ապահովման բաժնի պետ, գնդապետ Սուրեն Սարումյանին:
Այցի շրջանակում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է երկու կառույցների միջև փոխգործակցության հաստատումն ու զարգացումը կրթության և հետազոտություների ոլորտում։ Հուշագիրը նախատեսում է համագործակցություն կադրերի և մասնագետների պատրաստման, գիտական և հետազոտական համատեղ նախագծերի իրականացման, կրթական և ուսումնամեթոդական ծրագրերի, համատեղ փորձի ու տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում։
Շնորհակալություն ենք հայտնում ինստիտուտի Հին Արևելքի բաժնի գիտաշխատող Ռուսլան Ցականյանին և Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանին երկկողմ համագործակցության թիրախային ուղենիշերի մշակման համար: