Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպել էր քննարկում-սեմինար, որի առաջին հատվածում զեկուցմամբ հանդես եկավ ինստիտուտում հյուրընկալված Նոր Լուվենի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Բարբարա Շմիդտը, իսկ երկրորդ մասում՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան աղբյուրագիտություն և պատամագրություն բաժնի կրտսեր գիտաշխատող Գաբրիել Նահապետյանը:
Պրոֆեսոր Շմիդտի ելույթը նվիրված էր Միքայել Ասորի պատմիչի «Ժամանակագրություն» երկի միջնադարյան հայերեն թարգմանության տարբեր ձեռագրերի բավանդակային վերլուծությանը։ Այն կրում էր հետևյալ խորագիրը՝ “The two Armenian version of the Chronicle of the Michel the Syrian (13 th c.). The problem of authorship and circulation of the versions”։
Արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Գաբրիել Նահապետյանն իր ելույթում անդրադարձավ միջնադարյան Հայաստանում պատկերամարտական շարժմանն առնչվող դավանաբանական և աղբյուրագիտական մի շարք խնդիրների։ Գաբրիել Նահապետյանի զեկույցն ուներ հետևյալ խորագիրը՝ «Սևերոս Անտիոքացու և Հուլիանոս Հալիկառնացու բանավեճերի արձագանքները Հայաստանում. պատկերամարտության դրսևորումներ»։
Բանախոսների ելույթներից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան և ծավալվեց բովանդակալից քննարկում։
Զեկուցումները հոդվածի տեսքով կհրապարակվեն «Արևելյան Աղբյուրագիտություն-5» ժողովածուում։
Տեղեկացնենք, որ քննարկում-սեմինարը կազմակերպվել էր Գիտության կոմիտեի աջակցությամբ իրականացվող 21T-6A286 ծրագրի շրջանակում՝ Արևելյան աղբյուրագիտություն և պատամագրություն բաժնի համակարգմամբ։